Երեկվա օրը համառոտ. մարտի 24

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդդիմությանը մեղադրում է եվրաինտեգրման գործընթացում անգործության մեջ։ Ղարիբաշվիլին հայտարարել է, թե որն է Վրաստանի առջև այսօր ծառացած իրական վտանգը՝ այն անվանելով դավադիր ծրագիր։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) զեկույցի համաձայն՝ 2022 թվականին յուրաքանչյուր երկրորդ պաշտոնյան հայտարարագրում նշել է թերի տեղեկատվություն, իսկ խորհրդարանի անդամների 83 տոկոսը հայտարարագիրը լրացրել է խախտումներով։

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ Վախթանգ Օրբելիանի — Անտոն Փուրցելաձե փողոցների խաչմերուկում պլանավորված շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։

Վրաց-թուրքական սահմանային «Սարփի»-ի անցակետում Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները օտարերկրյա քաղաքացի Լ.Մ.-ի ձեռքի ուղեբեռի մանրազնին զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված ոսկյա զարդեր:

Վրաստանի Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի մարզի Ամբրոլաուրի քաղաքում և Կվացխուտի, Ղվիարա, Սադմելի, Գորի գյուղերում այսօրվա դրությամբ շների կատաղության 7 դեպք է գրանցվել:

Վրաստանի պետական բյուջեի մուտքերի մասին փաստաթղթի համաձայն, 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին Թբիլիսիում առանց ուղեվարձը վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար՝ որպես տուգանք բյուջե է մուտքագրվել 569 հազար 773 լարի:

Ռիկոթիի Արևելք-Արևմուտք արագընթաց ավտոմայրուղու չորրորդ հատվածում՝ Շորապանի-Արգվեթա ծրագրի շրջանակներում ավարտվել են N4 կամրջի (Արգվեթա-Թբիլիսի ուղղություն) մետաղյա պարույրների տեղադրման աշխատանքները:

Ռիկղե այգին Նարիկղալա ամրոցին կապող ճոպանուղին այսօրվանից վերսկսում է աշխատանքը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկի հետ քննարկել է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին վերաբերող հարցեր:

Վրաստանի քաղաքացիները 2022 թվականին արտերկրում գնումների վրա ծախսել են իրենց գումարի 42 տոկոսը:

Վրաստանի նավթ ներմուծողների միության փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին հեղուկ գազի (LPG) ներմուծումը կազմել է 7,1 հազար տոննա, ինչը 2,3 հազար տոննայով կամ 47,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։