Երեկվա օրը համառոտ. մայիսի 16

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնը Twitter-յան իր միկրոբլոգում անդրադարձել է ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի ձերբակալության տարելիցին։

Եվրամիության բարձր ներկայացուցիչ/Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի խոսնակ Պիտեր Ստանոյի խոսքով, Եվրամիությունը մտահոգված է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթերի վերսկսմամբ:

Վրաստանի հասարակական կազմակերպությունները (ՀԿ) շարունակում են վերահսկել Վրաստանի թեկնածուի կարգավիճակ տալու համար Եվրոպական հանձնաժողովի սահմանած 12 պայմանների կատարումը։ Ըստ նրանց՝ Վրաստանն այս փուլում կատարել է Եվրահանձնաժողովի 12 պայմաններից միայն մեկը։

Georgian Airways վրացական ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթերը Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ։ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունն այս առնչությամբ տեղեկություն է տարածել։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է քաղաքապետարանի նոր հավելվածի՝ Fix Tbilisi-ի գործառույթներն ու հնարավորությունները։

Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն ու առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Նինո Նիժարաձեն շնորհավորել են Քեթևան Լորիային ծննդյան 100-ամյակի առթիվ։

Ըստ PIRLS (Progress in International Reading Literacy Study) հետազոտությունների կազմակերպության 2021 թվականի ուսումնասիրության արդյունքների՝ 57 երկրներից 51-ում, այդ թվում՝ Վրաստանում, աղջիկների գրագիտության մակարդակն ավելի բարձր է, քան տղաներինը:

Այսօրվանից անորոշ ժամանակով փակվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածը:

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ռուսական Azimuth Airlines ավիաընկերությանն արդեն տվել է Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ուղիղ թռիչքների թույլտվություն:

Վրաստանի Իմերեթիի մարզի Քութայիսի-Ալպանա-Մամիսոն լեռնանցքի մայրուղու վրա սողանք է առաջացել:

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները կաշառակերության մեղադրանքով ձերբակալել են «Ազգային անտառային գործակալության» Իմերեթիի և Սամցխե-Ջավախեթիի անտառտնտեսության երկու աշխատակցի։