Երեկվա օրը համառոտ. փետրվարի 13

Փետրվարի 13-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր:

2024 թվականի հունվարին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունն առանց չհայտարարագրված առևտրի կազմել է 1 մլրդ 339 մլն 800 հազար դոլար:

Վրաստանը չորրորդն է այն երկրների շարքում, որտեղ գիշերը միայնակ քայլելն անվտանգ է։

Փետրվարի 12-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կազմակերպել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին:

Վրաստանում 2023 թվականին սոցիալական աջակցություն ստացողների (նպաստառու) թիվը հասել է 181 հազար 900-ի:

Ռուսաստանը, նույնիսկ դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայության դեպքում, մտադիր է շարունակել նպաստել Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: