Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 13

Վարորդական իրավունքի C և D կարգի, ինչպես նաև C1 և D1 ենթակարգերի գործնական քննությունը երկփուլ է դարձել:

2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 14 մլրդ դոլար:

Եվրախորհրդարանի պատգամավորները քննադատում են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ սկսած պաշտոնանկության գործընթացը:

Վրաստանի Կախեթիի մարզի Գուրջաանիի շրջանային դատարանը մայիսի 20-ին Kvareli Lake Resort հյուրանոցի հարևանությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դստեր՝ Վրաստան ժամանելու դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված մասնակիցներից ոչ մեկի նկատմամբ տուգանք չի կիրառել։

Վրաստանի և Ռուսաստանի քաղաքացիները սեպտեմբերի 8-ից պետք է տարանցիկ վիզա ստանան Միացյալ Թագավորության տարածքով այլ երկրներ մեկնելու համար։

Հյուսիսային և Հարավային Կովկասի անցուդարձը լուսաբանող OC Media կազմակերպությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին մեղադրում է ճնշումների մեջ։

Թբիլիսիում և երկրի տարբեր մարզերում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով 46 մարդ է ձերբակալվել:

Այսօրվա դրությամբ 4 քաղաքացի գտնվում է ապօրինի կալանքի տակ:

2023-2024 ուսումնական տարին մայրաքաղաք Թբիլիսիի մանկապարտեզներում կմեկնարկի սեպտեմբերի 18-ին։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ սեպտեմբերի 13-14-ը Վրաստանում սպասվում է կարճատև անձրև և կայծակ, իսկ արևելյան Վրաստանում տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։