Հայ եւ վրացի ուսանողները միմյանց երկրների մասին

Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ  հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայ-վրացական ակադեմիական համագործակցություն 2» նախագիծը մոտեցավ ավարտին: Ծրագրի շրջանակներում հայ եւ վրացի 2-ական ուսանողներ հետազոտություններ անցկացրին Երեւանում եւ Թբիլիսիում: Հետազոտություններն իրականացնելուց զատ նրանք սեփական կարծիք ձևավորեցին հարեւան երկրի մասին: Ծրագրի համակարգող, ազգագրագետ Սաթենիկ Մկրտչյանն ասում է. «Ծրագրի շնորհիվ մասնակիցները կոտրել են բազում կարծրատիպեր»:20293060_1542883892408521_4684906630641253552_n

«Մասնակիցների միջեւ ստեղծվել են ընկերական, մարդկային ջերմ հարաբերություններ: Շատ բաներ ուսանողներն առաջին անգամ են տեսել Հայաստանում եւ Վրաստանում։ Ասում են, որ որոշ հարցեր իրենց համար հիմա՝ ծրագրի ավարտին, ավելի պարզ են դարձել»։

Սաթենիկ Խաչատրյանը կարեւորեց, որ մասնակիցներից շատերը առաջին անգամ էին լինում Հայաստանում կամ Վրաստանում: Նա ծրագիրը համարում է ստացված, քանի որ երկու երկրներն ավելի ճանաչելի են դարձել ուսանողների համար:

Մարիամ Շարիան ԹՊՀ-ի սոցիալ-քաղաքական գիտությունների ֆակուլտետի մագիստրանտ է։ Ասում է՝ մինչեւ ծրագրի մեկնարկը 2 անգամ Երեւանում եղել է, սակայն, մեկ ամիս այնտեղ ապրելով, իր համար բազմաթիվ բացահայտումներ է արել.

20257980_1548155458538777_6002745116576241273_n« Նոր ընկերներ, նոր վայրեր․․․Ինձ ամեն ինչ դուր է գալիս Երեւանում: Կառանձնացնեի Երեւանի ստորգետնյա անցումները, որոնք մաքուր եւ հարմարավետ են: Ինչ վերաբերում է վերգետնյա հետիոտնային անցումներին, ի տարբերություն Թբիլիսիի, այստեղ օրենքները պաշտպանում են ե’ւ վարորդները, ե’ւ հետիոտները: Քաղաքում հաճախ նկատում էի հեծանվային կայանատեղիներ: Տպավորվել է նաեւ ժողովրդի՝ այգիներում երեկոյան զբոսնելու մշակույթը: Բացասական տպավորություն թողեցին մետրոն, որը քիչ ուղղություններ ունի, եւ հնացած երթուղային տաքսիները: Հայերեն այբուբենն եմ սովորել: Մի քանի գիրք եմ բերել Թբիլիսի, որ սովորեմ հայերեն»։

Աշխեն Հակոբյանի հետազոտությունը Թբիլիսիում վերաբերում էր մայրաքաղաքի տրանսպորտում քաղաքացիների շփմանը: Աշխենն ասում է, որ հիմնականում Թբիլիսին ոսումնասիրել է տրանսպորտի տեսանկյունից, իսկ մարդկանց հետ շփումը հիմնականում տեղի է ունեցել մթերքի շուկայում.

20156115_1763690693658563_4412867199495449982_n«Հատկանշական է, որ ի տարբերություն Երեւանի, այստեղ մարդիկ առավել հեշտությամբ են սկսում հաղորդակցվել․ Տրանսպորտում անգամ անծանոթ մարդիկ հեշտությամբ շփվում են եւ կիսվում կարծիքներով: Քաղաքացիների հետ զրուցելիս նկատել եմ, որ նրանք թեև գիտեն անգլերեն կամ ռուսերեն, այնուամենայնիվ նախընտրում են վրացերենը: Սա էլ նրանց պահանջատիրության եւս մեկ արտացոլումն է: Ինձ համար սա դրական հատկանիշ է: Իմ կարծիքով Թբիլիսին ապրելու համար շատ հարմար քաղաք է»։

ԹՊՀ-ի հումանիտար գիտությունների մագիստրանտ Թինաթին Սոզիաշվիլին Երեւանում ուսումնասիրել է քաղաքի պատերի գրությունները՝ որպես երիտասարդների սուբմշակույթի արտահայտման ձեւ: Ամեն օր զբոսնել է Երեւանի փողոցներով, այդպիսով լավ է ճանաչել հետազոտության տարածքը:

20526777_1547321368631440_530730173_n« Առաջինն ինձ զարմացրեցին Երեւանի փողոցներում խաղացող երեխաները․Նրանք համակարգչով չէին տարված, դա շատ զարմանալի է 21–րդ դարում: Ինձ  համար տպավորիչ էր նաև տեղացիների վերաբերմունքը հին շենքերի պահպանության հարցում։ Շատ սիրեցի այն պահերը, երբ երեւանցիները խոսում էին ե՛ւ անգլերեն, ե՛ւ ռուսերեն, ինձ էլ հայերեն սովորեցրին՝ «մի րոպե» «կամաց-կամաց», «ես քեզ սիրում եմ», «շնորհակալություն», «հաջողություն» և այլ արտահայտություններ»։

Հրայր Զոհրաբյանը Թբիլիսիում Անդրկովկասյան ֆեդերացիային վերաբերող արխիվներն է ուսումնասիրել: Մեկ ամսվա ընթացքում բացի հետազոտությունից կարծիք է կազմել նաեւ տեղի բնակչության եւ քաղաքի մասին.

19510420_1513237258706518_4392355527351977864_n«Առաջին հերթին տպավորվել եմ Թբիլիսիի տրանսպորտի աշխատանքով․ Այսպես ասած «բերանս բաց էր մնացել» քաղաքային տրանսպորտի համակարգից: Հիացած եմ «օջախուրի» ճաշատեսակով: Շատ սիրեցի Ամաղլեբա ու Ասատիանի փողոցները, Ռուսթավելի պողոտայի վրա ամեն երեկո յուրաքանչյուր 100 մետրի վրա հանդիպող փողոցային երգիչներին,  ինչպես նաև հայկական ծագում ունեցող բոլոր շինությունները»,— ժպիտով ասում է Հրայրը:

Թողնել պատասխան