Վրաստանում կանցկացվեն ՆԱՏՕ-ի օրեր

Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն այսօր պաշտոնապես կհայտարարի ՆԱՏՕ-ի օրերի բացման մասին:

Միջոցառման բացման արարողությանը կմասնակցեն Վրաստանի նախագահը, Վրաստանի խորհրդարանի նախագահը, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ:

ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումների մասին վրաց հասարակությանը իրազեկելու տեսանկյունից Վրաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի օրերի անցկացումը Վրաստանում։ Այս մասին ասված է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։

Միջոցառմանը ելույթով հանդես կգան Վրաստանի նախագահ Գիորգի Մագվելաշվիլին, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, ՆԱՏՕ-ի հետ կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիասին և այլք:

Ապրիլի 16-ից մինչև մայիսի 1-ը կազմակերպվող միջոցառումները կընդգրկեն Վրաստանի տարբեր շրջաններ։

Միջոցառումը կազմակերպում են Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը, երկրում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակը և Վրաստանում Բուլղարիայի դեսպանատունը:

Թողնել պատասխան