Նացվլիշվիլին թերահավատ է, որ նախարարությունների միավորումը կարդարացնի

«Վրացական երազանք» խմբակցության փոխնախագահ Բեքա Նացվլիշվիլին  թերահավատ է, որ մշակույթի, կրթության և սպորտի նախարարությունների միավորումը կարդարացնի։

Անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին, նա նշել է․ «Երկու ուղղությունն էլ սպորտի հետ միասին շատ կարևոր են։ Ես հույս ունեմ, որ մի ուղղությունը մյուսին ստվերում չի թողնի»:

Նացվլիշվիլին նաև ընդգծել է, որ ֆինանսական ծախսերի կրճատումը չպետք է մարդկային ռեսուրսների հաշվին տեղի ունենա:

«Կարող ենք ենթադրել, որ տարեկան, հնարավոր է, 100-150 մլն լարի խնայել, սակայն այն չպետք է տեղի ունենա մարդկային ռեսուրսների կրճատման հաշվին»,-Rustavi 2-ի փոխանցմամբ, ասել է Նացվլիշվիլին:

Թողնել պատասխան