Վերջին 10-ամյակում ավելի քան 700 լրագրող է զոհվել

Նոյեմբերի 2-ը լրագրողների նկատմամբ հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարի միջազգային օրն է: Այս առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ման Գի Մունը կոչ է արել հարգել ԶԼՄ-ների այն ներկայացուցիչների հիշատակը, ովքեր զոհվել են՝ մասնագիտական պարտականությունները կատարելիս.

«Վերջին տասնամյակի ընթացքում ավելի քան 700 լրագրող է մահացել, այլ կերպ ասած՝ ամեն 5-րդ օրը մեկ լրագրող զրկվել է կյանքից՝ միայն նրա համար, որ հանրությանն էր հասցնում վերջին լուրերը» ,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ նշելով, որ լրագրողները զոհվում են հակամարտությունների կենտրոնում, որոնք իրենք այդքան անվախ լուսաբանում են: Շատերին էլ ստիպում են լռել խաղաղ պայմաններում՝ դիմելով բռնության մեթոդների, և նման հացագործությունների ընդամենը 7 %-ն է բացահայտվում: Պան Գի Մունն ասել է՝ չի կարելի թույլ տալ, որ լրագրողն ինքը սահմանափակի իր խոսքի ազատությունը՝ վախենալով սեփական կյանքի համար, պետք է երաշխավորել ԶԼՄ-ների ներկյացուցիչների խոսելու և գործելու ազատությունն ու անվտանգությունը։

Թողնել պատասխան