ԱՄՆ-ի պետքարտուղարությունը դատապարտում է ՌԴ-ի կողմից Աբխազիայի հետ պայմանագրի վավերացումը

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել «Ռուսաստանի կողմից Վրաստանի` Աբխազիայի շրջանի դե ֆակտո իշխանությունների հետ համաձայնագրի վավերացման վերաբերյալ» վերտառությամբ: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորեւ:

ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից, Վրաստանի` Աբխազիայի շրջանի դե ֆակտո իշխանությունների հետ համատեղ ռազմական զորամիավորում ձեւավորելու վերաբերյալ համաձայնագրի վավերացումը: Մենք (ԱՄՆ-ն) չենք ճանաչում այսպես կոչված «համաձայնագրի» օրինականությունը, որը միջազգային պայմանագիր չի հանդիսանում:
Միացյալ Նահանգների դիրքորոշումը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ շարունակում է հստակ լինել. «Այս շրջանները Վրաստանի անբաժանելի մաս են հանդիսանում եւ մենք շարունակում ենք աջակցել Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»:

Ռուսաստանը պարտավոր է հավատարիմ մնալ 2008 թվականի զինադադարի պայմանագրով ստանձնած պարտավորություններին` վերադարձնելով զինված ուժերը հակամարտությունից առաջ ունեցած դիրքերին, չեղարկել Վրաստանին պատկանող Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչումը որպես անկախ հանրապետություններ եւ պայմաններ ապահովել այս շրջաններին մարդասիրական օգնության տրամադրելու համար:

Հայտարարության անգլերեն տարբերակը կարելի է տեսնել այստեղ:

Թողնել պատասխան