Այսօր Սահմանադրության օրն է. նախագահականում միջոցառում չի կայանա

Այսօր՝ օգոստոսի 24-ին, լրանում է Վրաստանի Սահմանադրության ընդունման 22-ամյակը: 1995 թվականի օգոստոսի  24-ին, ժամը 17:50-ին, Վրաստանի խորհրդարանը 159 կողմ և 8 դեմ ձայներով ընդունել է Վրաստանի Սահմանադրությունը:

Սահմանադրության ընդունման 22-ամյակը նշելու համար նախագահի աշխատակազմում հանդիսավոր ընդունելություն պիտի տեղի ունենար, սակայն Բորջոմիում առկա իրավիճակի պատճառով Գիորգի Մարգվելաշվիլին հրաժարվել է միջոցառումից:

«Նախագահը վերոնշյալ որոշումն ընդունել  է վարչապետի և խորհրդարանի խոսնակի հետ համաձայնեցնելով»,- տեղեկացնում է Tabula.ge կայքը:

Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլիի խոսքերով, Թբիլիսիում նախատեսված համերգը և ցուցահանդեսը կկայանան:

Թողնել պատասխան