Գայանեի ցուցահանդես Ճավճավաձեների տանը

Առաջին հայացքից անհնար է պատկերացնել մի իրադարձություն Ալեքսանդրե Ճավճավաձեի տուն թանգարանի, «Silk Road Group» ընկերության ու Թբիլիսահայ նկարչուհի Գայանե Խաչատրյանի մասնակցությամբ, սակայն իրականությունը այլ է:

00292-0-00-03-276Ապրիլի 9-ին Կախեթիի Ծինանդալի գյուղում գտնվող Ալեքսանդրե Ճավճավաձեի տուն թանգարանի ցուցասրահում  «Silk Road Group» ընկերության կազմակեպմամբ տեղի ունեցավ թբիլիսյան նկարչուհի Գայանե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված էր  նկարչուհու հոբելյանին, այս օրը` 9-ին, Գայանեն կդառնար 75 տարեկան:

«Silk Road Group» ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահ Գիորգի Ռամիշվիլին մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես է ծագել Ծինանդալիում ցուցահանդես կազմակերպելու գաղափարը.

00253-0-00-16-716«Վերջերս իմ բնակարանում էր Յուրի Մեչիտովը, ով եկել էր լուսանկարելու իմ հավաքածուից Գայանեի նկարները: Պարզվեց նա  պատրաստվում է կազմել Գայանեի գործերի կատալոգը: Մեչիտովին առաջարկեցի. այսքան լավ գործ եք անում, չե՞ք ցանկանա Խաչատրյանի ցուցահանդեսը կազմակերպել Ծինանդալիում: Այդպիսով գարնանային շրջանի բացումը սկսեցինք Գայանե Խաչատրյանի անհատական ցուցահադեսով»:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Թաթիա Գվիներիան պատմեց ցուցադրված նկարների մասին.

00254-0-01-18-425«Այստեղ ներկայացված են  Գայանեի կյանքի տարբեր ժամանակահատվածների գործերը: Ցուցադրված հավաքածուն բավականին բազմերանգ է ստացվել: Պետք է նշել, որ մեզ շատ են  օգնել անհատ կոլեկցիոներները՝  իրենց հավաքածուներից սրտաբացորեն տրամադրելով այս նկարները: Շատ հաճելի է, որ ցուցահանդեսների գարնանային շրջանը  բացվեց այս շատ կարևոր նկարչի ցուցահանդեսով,  որը խոհրդանշում է մեր հարաբերությունների շարունակականությունը՝ կապելով Ճավճավաձեների ավանդույթը հայկական մշակույթի հետ»:

00244-0-00-02-164Դպրոցն ավարտելուց հետո Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում, Գայանեն նախապատրաստական դասընթացներ է անցնում, սակայն հրաժարվելով բուհ ընդունվել՝ շարունակում է ստեղծագործական զարգացումը ինքնուրույն ճանապարհով:

00267-0-00-39-865«Գայանեն այնքան խորն էր, որ նրա աշխատանքները  երբեք չեն կրկնվում: Ես առաջին անգամ եմ տեսնում այս աշխատանքներն ու հիանում նրանցով: Ինձ համար շատ կարևոր է, որ այս աշխատանքները մնում են մեզ մոտ՝ Վրաստանում, ինչը մեզ հնարավորություն է տալիս բավականին հաճախ տեսնել դրանք»,- նշում է մերուժան Մերուժան Շահումյանը:

00269-0-04-08-515 «Տարիների ընթացքում Գայանեն դարձավ կենդանի դասական: Նրան արդեն ընդունում էին Վրաստանի սահմաններից դուրս: Առաջին անգամ, երբ հանդիպեցի Գայանեին տարօրինակ տպավորություն թողեց՝ չէր խոսում, խոսքերը պետք է «գջլեիր»:  Նա արժանի է  ավելի հաճախ նման ցուցահանդեսների»,- մեզ հետ կիսվեց «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը:

Վրաստանի խորհրդարանի կրթության բաժնի առաջատար մասնագետ, բանաստեղծ Քեթևան Տոմարաձեն, ով երկար տարիներ ճանաչել և շփվել է Գայանեի հետ պատմեց նկարչուհու մասին.

00286-0-02-07-140«Նա յուրահատուկ էր ոչ միայն որպես նկարչուհի այլ նաև որպես մարդ: Մայրը վատառողջ էր, նրան տեսակցության մարդիկ գալիս էին 15 րոպեով և մնում էին մի քանի ժամով. նրա նկարները հատուկ ձգող ուժ ունեին: Տարբեր ազգության շատ ընկերներ ուներ, նրանց հետ շփվելով նա կարծես հարստանում էր: Մենք մինչև  հիմա չենք ճանաչում Գայանե Խաչատրյանին: Այս տարվա աշնանը նախատեսվում է մեծ ցուցահանդես, ինչպես նաև նրա գրքի և կատալոգի ներկայացումը»:

00245-0-00-03-197 00265-0-00-03-540

Ի դեպ, Ծինանդալիի Ճավճավաձեների տուն-թանգարանում Գայանե Խաչատրյանի էսքիզներն ու կտավները կցուցադրվեն առաջիկա երկու ամսվա ընթացքում:

Թողնել պատասխան