Զազա Փաչուլիան՝ NBA-ի չեմպիոն

Զազա Փաչուլիան ԱՄՆ-ի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի  (NBA) 2016-2017 թթ. առաջնության չեմպիոն է դարձել: 

Վրաց բասկետբոլիստի «Golden State» անունը կրող թիմը Օքլենդ քաղաքում (Կալիֆորնիա նահանգ) տեղի ունեցած եզրափակիչ հանդիպմանը պարտության է մատնել «Cleveland Cavaliers»-ին (129-120 հաշվով): Փաչուլիայի թիմը վերջին 3 տարում չեմպիոն է դառնում արդեն երկրորդ անգամ:

Զազա Փաչուլիան վրացի առաջին բասկետբոլիստն է, ով աշխարհի ամենահզոր բասկետբոլային ասոցիացիայի հաղթող է դարձել: Նշենք, որ 33-ամյա Փաչուլիան NBA-ում խաղում է 2003 թ․-ից:

Լուսանկարը՝  Վրաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան