Թբիլիսիում սովորող հայ ուսանողները «Հայարտան»-ը

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինն արդեն մի քանի տարի է՝ աշխատում է Վրաստանի ազգությամբ հայ  երիտասարդներին էլ ավելի մրցունակ եւ զարգացած դարձնելու ուղղությամբ: Վալերի Բադալյանի գլխավորած երիտասարդական բաժինն արդեն տասնյակ ուսանողների աշխատանքի ընդունվելու խորհուրդներ է տվել՝ կազմակերպելով նաև ծրագրեր, որոնց միջոցով երիտասարդները վրաց հասարակության մեջ ինտեգրվելու հնարավորություն կունենան:

«Հայարտուն» կենտրոնի երիտասարդական բաժինն արդեն հասցրել է համախմբել Վրաստանում սովորող հայ ուսանողներին։ Օրեր առաջ այդ նպատակով «Հայարտուն» կենտրոնը հյուրընկալել էր Ջավախքից եւ Մարնեուլիից  Թբիլիսիի  ԲՈՒՀ-երում  կրթություն ստացող, մասնավորապես նախապատրաստական «զրո»  կուրսում սովորող երիտասարդներին։

Լևոն Չիդիլյան «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լեւոն Չիդիլյանը  երիտասարդներին ներկայացրեց կրթամշակութային կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, խոսեց նաև ստեղծման պահից մինչ օրս իրականացված կարևոր միջոցառումների մասին:

Երիտասարդական բաժնի ուսանողների հետ աշխատանքը  համակարգող Նինա Սերոպովան ներկայացրեց երիտասարդների մասնակցությամբ կազմակերպված ուխտագնացությունները, բոլոր այն ծրագրերը,  որոնցում վիրահայ երիտասարդները մեծ ներդրում են ունեցել:

15060403_1314413208589321_487400332_oՀանդիպման ավարտին երիտասարդներին դիմեց նաև Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը, օրհնեց երիտասարդներին՝ կարևորելով նրանց կյանքում հայ եկեղեցու դերակատարությունը:

Նինա Սերոպովան Ալիքի հետ զրույցում նշեց, որ ապագայում պատրաստվում են կազմակերպել նոր դասընթացներ, հանդիպումներ, ուխտագնացություններ եւ այլ միջոցառումներ:

Թողնել պատասխան