ԹՊՀ-ը ռեկտորի պաշտոնակատար է ընտրել

Անցկացվել են Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի ընտրությունները: ռեկտորի պաշտոնակատար է ընտրվել Դարեջան Տվալվաձեն:

Նրա թեկնածությունը սատարել է 526 ընտրող:  Բուհի ընտրական հանձնաժողովի կողմից հաստատվել էր 4 թեկնածություն: Ռեկտորի պաշտոնակատարին ընտրում են համալսարանում ակադեմիական կամ գիտական  պաշտոն զբաղեցնող բոլոր աշխատակիցները, ովքեր ունեն դոկտորական աստիճան: Ընտրութուընների ընթացքին հետևել է 16 անհատ և 4 հասարակական  կազմակերպություն: Ընտրություններին մասնակցել է 1311 ընտրող:

Վլադիմիր Պապավան հաջողություն է մաղթել Դարեջան Տվալվաձեին, նաև ասել է, որ ընտրություններն անցել են առանց խախտումների, ինչը շատ կարևոր էր  ներկա իրավիճակում.

«Սա հատուկ օր է  համալսարանի պատմության մեջ, քանի որ առաջին անգամ ռեկտորի ընտրությանը մասնակցում է ավելի քան 1300 ուսանող: Սա լայնածավալ ընտրություն էր, և համալրարանն ապացուցեց, որ ի վիճակի է  ելք գտնել նույնիսկ այսպիսի բարդ իրավիճակներում: Կարևոր էր, որ ընտրությունն անցավ հանգիստ մթնոլորտում, ինչն արձանագրել են նաև դիտորդները,  բայց զավեշտալին այն է, որ ըստ օրենքի` ռեկտորի պաշտոնակատարին ընտրում է ամբողջ համալսարանը,  Իսկ ռեկտորին` միայն ակադեմիական խորհուրդը»,- նակխկին ռեկտոր  Վլադիմիր Պապավայի խոսքերը մեջբերում ենք « Interpressnews» պարբերականից:

Լուսանկարը` ԹՊՀ-ի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան