Կ. Կալաձե. Նախագիծն անպայման իրականացվելու է

Որեւէ մեկին չի հաջողվի խոչընդոտել մեր երկրի համար ռազմավարական կարեւորություն ունեցող նախագծերի իրականացմանը:

Այս մասին հայտարարել է Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն`  Քսանի-Ստեփանծմինդա 500 կիլովատ հզորությամբ փոխանցման գծի կառուցման մասին խոսելիս: Կալաձեի համաձայն` մի քանի հասարակական կազմակերպություններ,  առանց որեւէ փաստարկ ունենալու, դեմ են հանդես գալիս նախագծի իրականացմանը:

Նախարարի խոսքով` նախագիծը չափազանց կարեւոր է. «Վստահ եմ, որ նախագիծը անպայման իրականացվելու է, եւ որեւէ մեկին  չի հաջողվելու Վրաստանին խանգարել այս գործում» ասել է նա:

Թողնել պատասխան