Վարչապետը կոչ է անում քաղաքացիներին՝ մասնակցել ընտրություններին

«Ընդամենը մի քանի ժամ անց մենք պետք է կատարենք մեր երկրի զարգացման համար ամենակարևոր ընտրություններից մեկը»:

Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է Կառավարության նիստի ժամանակ:

Նրա խոսքով՝  այս ընտրությունները շատ կարևոր են ժողովրդավարական Վրաստանի առաջընթացի տեսանկյունից:

«Առաջին հերթին կոչ եմ անում բոլոր ընտրողներին՝ անպայման մասնակցել ընտրություններին, քվեարկել առավել բարեկեցիկ Վրաստանի և եվրոպական ապագայի համար: Վստահ եմ՝ հոկտեմբերի 9-ին հասարակությունն  ավելի լավ Վրաստանում պիտի ապրի»,- Կառավարության ղեկավարի խոսքերն է մեջբերում «interpressnews» լրատվականը:

Թողնել պատասխան