Վրաստանը պատրաստ է ներգրավվել Սեւծովյան անվտանգության ապահովմանը. Դոլիձե

Վրաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել Սեւ ծովի անվտանգության ապահովման հարցում եւ դաշինքին կոնկրետ առաջարկություններ անել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն:

«ՆԱՏՕ-ի  գլխամասային գրասենյակում անցկացված հանդիպման ընթացքում, որտեղ Վրաստանի տարեկան ազգային ծրագրի (ANP)  իրականացումն ենք քննարկել, 2-րդ հարցը հենց Սեւծովյան անվտանգության թեման էր: Իհարկե, Վրաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել այս քննարկմանը»,- հայտարարել է Վիկտոր Դոլիձեն:

Հիշեցնենք` ՆԱՏՕ-ն Արեւելյան Եվրոպայի եւ Սեւծովյան տարածաշրջանում դաշինքի ռազմական ներկայության եւ ակտիվության խորացման մասին որոշում էր կայացրել դեռեւս Վարշավայի գագաթաժողովի ընթացքում:

Թողնել պատասխան