«Գիշերային գայլերին» չի թույլատրվել մուտք գործել Վրաստան

Գիշերային գայլեր

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է այն տեղեկատվությունը, որ «Գիշերային գայլեր» ռուս բայքերներին չի թույլատրվել մուտք գործել Վրաստան:

«Interpressnews.ge»-ի տեղեկատվության համաձայն` «Գիշերային գայլեր»-ին  հետ են ուղարկել Լարսի անցակետից:

Խոսքը շուրջ 50 մոտոցիկլիստավարի մասին է։ Նրանք ապրիլի 28-ին տարածած հայտարարության մեջ տեղեկացրել էին, որ պատրաստվում են  մայիսի 9-ին Թբիլիսիիում մասնակցել  Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին:

Խմբավորման հայտարարությունը լսելով՝  Վրաստանում ստորագրահավաք էր սկսվել։ Հազարավոր քաղաքացիներ դեմ են արտահայտվել նրանց այցին՝ նշելով  «Վրաստան թույլ չենք տա Կրեմլի մոտոցիկլիստներին»։

Թողնել պատասխան