ՏԻՄ ընտրություններ․ Մեծամասամբ հաղթել է «Վրացական երազանքը»

Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների  արդյունքները՝ Քութայիսիի և ևս 5 շրջանների համար:

Բոլոր շրջաններում հաղթանակ են տարել իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչները, բացառությամբ Օզուրգեթիի, ուր 79 ձայնի առավելությամբ հաղթել է անկախ թեկնածու Կոտե Շարաշենիձեն:

Երկորդ փուլի վերջնական արդյունքները.

Քութայիսի․«Վրացական երազանք», Գեորգիա Չիգվարիա, 87,55 %

Կազբեգի․ «Վրացական երազանք», Ալեքսանդր Զագաշվիլի, 68,65%

Խաշուրի. «Վրացական երազանք», Գեորգի Գուրասպաշվիլի, 61,31%

Բորջոմի. «Վրացական երազանք», Լեւան Լիպարիտիա, 55,22%

Օզուրգեթի. անկախ թեկնածու Կոտե Շարաշենիձե, 50,11%

Մարթվելի. «Վրացական երազանք»,  Ալեքսանդր Գրիգալավա, 93,04%

Նշենք, որ ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցությունը բոյկոտել էր ընտրությունների երկրորդ փուլը, թեկնածուները հրաժարվել էին մասնակցությունից, չնայած, որ ըստ օրենքի՝ նրանց անունները ներառվել էին քվեաթերթիկներում:

Թողնել պատասխան