«Socar» -ը կավելացնի Վրաստան արտահանվող գազի ծավալները

imagesԱդրբեջանի պետական «Socar»  էներգետիկ ընկերությունը պատրաստ է ավելացնել Վրաստան արտահանվող գազի չափաքանակը: Այս մասին հայտարարել է Սոկարի տնօրեն Ռովնագ Աբդուլաևը:

Նրա խոսքերով`  նախատեսվում է Վրաստան արտահանվող գազը ավելացնել 500 միլիոն խորանարդ մետրով:
«Առաջ  «Շահ դենիզից» Վրաստան էինք արտահանում մինջև 800 միլիոն խորանարդ մետր գազ, մենք կարողացանք անցնել այդ սահմանը և ավելացնել այդ թիվը մինչև 1,5 միլիարդ խորանարդ մետրի»,- նշել է Աբդուլաևը:  Ըստ  նրա` Ադրբեջանը հնարավորություն ունի «Շահ դենիզից»  ստանալ լրացուցիչ 500-ից 700 միլիոն խորանարդ մետր գազ որը մասամբ կարտահանվի Վրաստան և Թուրքիա: տեղեկացնում է  «Interpressnews.ge»-ն : 

Թողնել պատասխան