Վրաստանում ներում է շնորհվել 175 դատապարտյալի

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ներում է շնորհել  175 դատապարտյալի, որոնցից 12-ը կանայք են: Համաներման հրամանագիրը նախագահը ստորագրել է դեկտեմբերի 27-ին:

Համաներման պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն ասել է, որ  122 դատապարտյալներ  ազատազրկման վայրերից դուրս կգան արդեն այսօր, իսկ 53-ի պատժաժամկետները կրճատվել են։ Տեղեկացնում է «frontnews.ge»-ն:

«Համաներման հարցերով հանձնաժողովը  աշխատել է 2016 թվականի դեկտեմբերի 13-ից 20-ը, որի ընթացքում մշակել և նախագահին է փոխանցել  խորհրդատվությունները: Նախագահի հրամանագիրն արդեն փոխանցվել է Վրաստանի Պատիժների իրականացման և պրոբացիայի նախարարությանը»,- լրագրողներին տված բիֆինգում նշել է  Համաներման հանձնաժողովի ղեկավար Զվիադ Քորիձեն:

Թողնել պատասխան