Թինա Խիդաշելին հրաժարականի դիմում չի ներկայացրել

Վրաստանի Պաշտպանության նախարարությունը չի հաստատում լուրերն այն մասին, թե նախարար Թինա Խիդաշելին վարչապետին է ներկայացրել պաշտոնաթող լինելու դիմում: «Աշխատանքից հեռանալու դիմում Թինա Խիդաշելին վարչապետին չի ներկայացրել»,- Ինտերպրեսնյուս լրատվականին են փոխանցել Պաշտպանության նախարարությունից:

Ըստ տարածված տեղեկատվության, Պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին եւ Հաշտեցման ու քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին վարչապետին օգոստոսի 1-ից պաշտոնաթող լինելու դիմումով են դիմել: Խնդրի վերաբերյալ կառավարության աշխատակազմը զերծ է մնացել մեկնաբանություն անելուց:

Թողնել պատասխան