Աբխազիայի և Մերձդնեստրի միջև չեղարկվել է վիզային ռեժիմը

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիան և Մոլդովիայի կողմից չվերահսկվող Մերձդնեստրը առանց վիզային ռեժիմի պայմանավորվածություն են ձեռք բերել:

Համաձայնագիրը ստորագրել են Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովեն և Մերձդնեստրի արտգործնախարար Վիտալի Իգնատևը: Կովեն և Իգնատևը միմյանց շնորհակալություն են հայտնել: Վիզային ռեժիմը չեղարկելուց  բացի, նախարարները նաև պայմանավորվել են համագործակցել կրթության ոլորտում, ինչը նշանակում է գիտական աստիճանների և համապատասխան որակավորումների հավաստագրերի փոխադարձ ճանաչում:

Թողնել պատասխան