Բաթումիի նավահանգստի աշխատակիցները հացադուլ են հայտարարել

Բաթումիի նավահանգստի ղեկավարներին պաշտոնից հեռացնելու պահանջով շուրջ 10 աշխատակից հացադուլ է սկսել:
Նրանց խոսքերով, նավահանգստում վերակազմավորում է ընթանում, ինչի մասին չեն տեղեկացրել աշխատակիցներին: Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Թենգիզ Սուրմանիձեն հայտարարել է, որ աշխատանքը կորցնելու մտավախություն ունեն:
«Քանի դեռ հրաժարական չեն տվել, չենք դադարեցնի հացադուլը: Մեզ չեն բավարարում բժշկական ապահովագրության պայմանները, իսկ վերակազմավորումը գաղտնի է ընթանում: Մի քանի աշխատակցի արդեն հեռացրել են»,-հայտարարել է Սուրմանիձեն:

Թողնել պատասխան