Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է հնդկական խոհանոցի գործունեությունը։ Պատճառը սննդի անվտանգության կոպիտ խախտումներն են։ Տեղեկությունը տարածել է Սննդամթերքի ազգային գործակալությունը:
«Սննդամթերքի ազգային գործակալության Թբիլիսիի դեպարտամենտի տեսուչներն արտահերթ ստուգում են իրականացրել հանրային սննդի «Աակաշիի սնունդ» օբյեկտում (հասցե՝ Թբիլիսի, Նուցուբիձեի N31)։
Իրականացված պետական վերահսկողության արդյունքում հնդկական խոհանոցում հայտնաբերվել են կրիտիկական անհամապատասխանություններ՝ սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտում, սպառողին սննդամթերքի մասին տեղեկատվության տրամադրման (մակնշման) կանոնների անտեսում, նաև արտադրությունն իրականացվել է առանց տնտեսական գործունեության ռեեստրում գրանցվելու։
Հայտնաբերված խախտումների համար բիզնես օպերատորն օրենսդրության համաձայն տուգանվել է, իսկ արտադրական գործընթացը կասեցվել է մինչև անհամապատասխանությունների ամբողջական վերացումը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
Սննդամթերքի ազգային գործակալությունը հորդորում է սպառողներին՝ խախտումներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնել թեժ գծին՝ 15-01 հեռախոսահամարով։