Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի և Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկիի հանդիպումն ընթանում է Ավլաբարիի նստավայրում:
Պավել Հերչինսկիին գերատեսչություն են կանչել այն բանից հետո, երբ նա Բրյուսելում՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում, որտեղ բացվել էր «Վրաստանը ուշադրության կենտրոնում» փաստագրական լուսանկարների ցուցահանդեսը, ասել էր. «Վրաստանը կանգնած է խաչմերուկում: Վրաստանի ապագան դեռ գրված չէ, բայց այն, ինչ կորոշվի առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում, կորոշի՝ Վրաստանը պատկանո՞ւմ է եվրոպական երկրների ընտանիքին, որը հիմնված է ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների վրա, թե՞, դժբախտաբար, կվերադառնա իր մութ անցյալին»:
«Վրացական երազանք»-ը դիվանագետի այս հայտարարությունը սպառնալիք է գնահատել: