Օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ խորհրդարանի լիագումար նիստերում քվեարկության ընթացակարգը կպարզեցվի։
Օրենսդրական փաթեթների ընդունման վերաբերյալ խորհրդարանն ուներ օրենք, որի համաձայն՝ փաթեթն առաջին, երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունելիս դրանում ներառված յուրաքանչյուր օրենքի նախագիծ քվեարկության էր դրվում առանձին։ Ըստ այժմյան փոփոխված օրենքի` նախագծերն այսուհետ քվեարկության կդրվեն միասին:
Սակայն, եթե որևէ պատգամավոր պահանջի առանձին քվեարկություն օրենսդրական փաթեթում ներկայացված օրինագծերի վերաբերյալ երրորդ ընթերցման ժամանակ, ապա նման դեպքում օրինագծերը կքվեարկվեն առանձին։