2026 թվականի Միասնական ազգային քննությունների ժամանակացույցը հայտնի է։
Միասնական ազգային քննությունները կսկսվեն հուլիսի 2-ին վրաց լեզվի և գրականության քննությամբ և կավարտվեն հուլիսի 22-ին՝ ֆիզիկայի քննությամբ։
2026 թվականի քննությունների մանրամասն ժամանակացույցը.
- Վրաց լեզու և գրականություն
Հուլիսի 2 (առաջին և երկրորդ հերթ)
Հուլիսի 3 (առաջին և երկրորդ հերթ)
- Օսերեն
Հուլիսի 2 (առաջին հերթ)
- Օտար լեզու
Հուլիսի 6 (առաջին և երկրորդ հերթ) — անգլերեն
Հուլիսի 7 (առաջին և երկրորդ հերթ) — անգլերեն
Հուլիսի 8 (առաջին հերթ) — ռուսերեն
Հուլիսի 8 (առաջին հերթ) — գերմաներեն
Հուլիսի 8 (առաջին հերթ) — ֆրանսերեն
- Մաթեմատիկա
Հուլիսի 10 (առաջին և երկրորդ հերթ)
- Պատմություն
Հուլիսի 13 (առաջին և երկրորդ հերթ)
Հուլիսի 14 (առաջին հերթ)
- Քիմիա
Հուլիսի 14 (երկրորդ հերթ)
- Քաղաքացիական կրթություն
Հուլիսի 15 (առաջին հերթ)
- Կենսաբանություն
Հուլիսի 16 (առաջին հերթ)
- Ընդհանուր ունակություններ (հայերեն)
Հուլիսի 17 (առաջին հերթ)
- Ընդհանուր ունակություններ (ադրբեջաներեն)
Հուլիսի 17 (առաջին հերթ)
- Կերպարվեստ և կիրառական արվեստ
Հուլիսի 17 (առաջին հերթ)
- Աշխարհագրություն
Հուլիսի 20 (երկրորդ հերթ)
- Գրականություն
Հուլիսի 21 (առաջին հերթ)
- Ֆիզիկա
Հուլիսի 22 (առաջին հերթ)։
Ուսուցիչների քննությունների համար գրանցվածները քննական գործընթացին կմիանան հուլիսի 5-ից։
Հուլիսի 17-ին կանցկացվի ուսանողական դրամաշնորհների (գրանտի) մրցույթը, իսկ մագիստրատուրայի թեկնածուները համատեղ մագիստրոսական քննությունը կհանձնեն հուլիսի 23-ին և 24-ին։
Քննության ամսաթիվը, քննությանը ներկայանալու ժամը և քննական կենտրոնի հասցեն նշված կլինեն քննական քարտի (թերթիկի) վրա։ Տեղեկատվությունն այն մասին, թե երբվանից դիմորդները կկարողանան տպել քարտերն իրենց անձնական էջից, կհրապարակվի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) պաշտոնական կայքում։
2026 թվականին քննական կենտրոններ կբացվեն Թբիլիսիում, Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Փոթիում, Ախալցիխեում, Գորիում, Օզուրգեթիում, Ռուսթավիում, Թելավիում, Խուլոյում և Ամբրոլաուրիում։
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝ https://naec.ge/#/ge/post/3610