Screenshot
Հոկտեմբերի 4-ի «կառավարության տապալման» գործով կալանավորված ևս 12 անձանց հետ կնքվել է մեղքի խոստովանության համաձայնագիր, բայց նրանք ազատ չեն արձակվել մինչ այդ ազատ արձակված 22 դատապարտյալների պես։
Այս 12 ցուցարարների դեպքում մեղքի խոստովանության համաձայնագիրը իրենից ներկայացնում է մեկ տարվա ազատազրկում և երեք տարվա պայմանական ազատազրկում, ոչ թե ազատ արձակում։
Դատավոր Թամար Մախարոբլիձեն բոլոր մեղադրյալներին առանձին-առանձին հարցրել է` արդյոք նրանք մեղավո՞ր են ճանաչում իրենց ներկայացված մեղադրանքներում և ցանկանո՞ւմ են մեղքի խոստովանության համաձայնագիր ստորագրել։ «Այո», — պատասխանել են 12 մեղադրյալները։