«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը չորրորդ բողոքն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված «Բաթումելեբի» և «Նեթգազետի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն, ազատազրկված լրագրող Մզիա Ամաղլոբելիի գործի հետ։
Ըստ կազմակերպության՝ բողոքը վերաբերում է քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդմանն ու դատապարտմանը և հիմնված է այն փաստարկի վրա, որ Մզիա Ամաղլոբելիի արդար դատաքննության իրավունքը խախտվել է բոլոր երեք դեպքերում։
«Բողոքում նաև նկարագրվում է քաղբանտարկյալների թվի և համատեքստի աճը՝ զուգահեռ Վրաստանում ավտորիտար կառավարման ամրապնդմանը», — ասված է ՎԵԻԱ-ի հայտարարության մեջ։
ՎԵԻԱ-ն նշել է, որ Մզիա Ամաղլոբելիի դեմ հարուցված գործերը սերտորեն կապված են միմյանց հետ և ներկայացնում են պետականորեն համակարգված բռնաճնշումներ։