Թբիլիսիի և Թել Ավիվի միջև կանոնավոր ուղևորափոխադրումները մեկնարկել են

Վրացական OneClick Airways ավիաընկերությունն ընդլայնել է իր թռիչքների ցանցը. մեկնարկել են Թբիլիսիի և Թել Ավիվի միջև կանոնավոր ուղևորափոխադրումները, հայտնել է Թբիլիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանների շահագործող TAV Georgia ընկերությունը:

Boeing 737 ինքնաթիռով ուղիղ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հետևյալ ժամանակացույցով.

Թել Ավիվից Թբիլիսի՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի,
Թբիլիսիից Թել Ավիվ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

OneClick Airways-ը Վրաստանի առաջին ցածրարժեք ավիափոխադրողն է: Ավիաընկերության համահիմնադիրը Գիորգի Կալանդարիշվիլին է։ Նախկինում նա ղեկավարել է «Լիբերթի Բանկ»-ը, որը Վրաստանի խոշորագույն համակարգային բանկերից մեկն է։