2024 թվականի համընդհանուր մարդահամարի արդյունքների համաձայն՝ Վրաստանում բնակվող 3 մլն 929 հազար 581 մարդուց 65 հազար 552-ը 85 տարեկանից բարձր են։
Նշենք՝ 2024 թվականին անցկացված մարդահամարի արդյունքները Վիճակագրության ազգային ծառայությունը հրապարակել է մի քանի շաբաթ առաջ։
Վրաստանի վիճակագրական ծառայության թարմացված տվյալներով՝ Վրաստանի բնակչության թիվը 2024 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ կազմել է 3 մլն 929 հազար 581 մարդ, ինչը 2014 թվականի մարդահամարի տվյալների համեմատ 5.8%-ով կամ 215 հազար 777-ով ավելի է։
Ծառայության հաղորդմամբ, Վրաստանի բնակչության 52%-ը կամ 2 մլն 48 հազար 577-ը կանայք են, իսկ 48%-ը կամ 1 մլն 881 հազար 4-ը՝ տղամարդիկ։
2024 թվականի մարդահամարի արդյունքները ցույց են տվել նաև, որ տասը տարվա ընթացքում քաղաքային բնակչության թիվը զգալիորեն՝ 15.7%-ով աճել է, իսկ գյուղական բնակչությունը աստիճանաբար նվազել է. 2014-2024 թվականներին անկումը կազմել է 7.4%, ինչն ավելի քան 111 հազար մարդ է։
Ըստ բնակչության վերջին մարդահամարի արդյունքների տարիքային բաշխվածությամբ ամենամեծ խմբերը ստորև.
85+ տարեկան՝ 65 հազար 552 մարդ,
34 տարեկան՝ 64 հազար 127 մարդ,
33 տարեկան՝ 63 հազար 470 մարդ,
39 տարեկան՝ 61 հազար 27 մարդ,
38 տարեկան՝ 60 հազար 790 մարդ,
10 տարեկան՝ 60 հազար 399 մարդ,
14 տարեկան՝ 60 հազար 270 մարդ,
9 տարեկան՝ 59 հազար 511 մարդ,
15 տարեկան՝ 59 հազար 336 մարդ,
37 տարեկան՝ 59 հազար 280 մարդ,
35 տարեկան՝ 59 հազար 28 մարդ։