Քաղաքապետարանը «Ռիկղեի սափորները» քանդելու թույլտվություն է տվել. իրավաբան

Իրավաբան Իրակլի Աբեսաձեն սոցիալական ցանցում գրել է, որ Թբիլիսիի քաղաքապետարանը որոշում է կայացրել քանդել «Ռիկղեի սափորները» (Ռիկղեի համալիրի երկու ապակե կառույցները)։

«Ռիկղեի սափորները կքանդվեն, և այստեղ կկառուցվեն հյուրանոց, կազինո ու ռեստորաններ։

Քաղաքապետարանն արդեն տվել է քանդման թույլտվությունը։ Վրաստանի լավագույն ներդրումային հողատարածքը փաստացիորեն անվճար «ձեռք գցելը» չափազանց խոշոր մասշտաբի կոռուպցիա է»,- գրել է Իրակլի Աբեսաձեն։