Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, որը Եվրոպական Միությունը հաստատել է հուլիսի 23-ին, ներառում է նաև ռուսական «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերությունը, որը սերտ կապեր ունի Վրաստանի էներգետիկ ոլորտի հետ։
Դուստր ընկերությունների միջոցով ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն տիրապետում է Վրաստանի «Թելասի», «Թելմիկո» և «Խրամի» հիդրոէլեկտրակայաններին։
Պատժամիջոցներից հետո ԵՄ բանկերին և ընկերություններին կարող է արգելվել գործարքներ կատարել ուղղակիորեն կամ անուղղակիորեն «Ինտեր ՌԱՕ»-ի վերահսկողության տակ գտնվող ընկերությունների հետ։