Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) այսօր՝ հուլիսի 30-ին, հրապարակել է «ընդհանուր ունակություններ» առարկայի նախնական արդյունքները։
Դիմորդն իր արդյունքը պարզելու համար պետք է մուտք գործի կայք (https://online.naec.ge/defonline/) և համապատասխան դաշտում նշի իր անձնական համարն ու հնգանիշ գաղտնաբառը։ Անձնական էջում դիմորդը հնարավորություն կունենա տեսնելու իր աշխատանքի պատճենը և կոնկրետ առարկայից ստացված միավորը։
Նշված քննությունը դիմորդները հանձնում են հայերեն և ադրբեջաներեն` վրաց լեզվի նախապատրաստական ծրագիր (1+4 ) ընդունվելու համար։