Վրաստանում այսօր կորոնավիրուսի ռեկորդային բարձր ցուցանիշ է գրանցվել

Նոյեմբերի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 120 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 69 681 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 358 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 52 169 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 33 մարդ, ընդհանուր՝ 599: