Որսի շրջանի բացումից հետո բացահայտվել է 374 իրավախախտում

Չվող թռչունների որսի շրջանի բացումից երկու շաբաթ անց Վրաստանում բացահայտվել է 374 իրավախախտում։ Տեղեկությունը տարածել է BPN-ը՝ նշելով, որ Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի աշխատակիցները ամբողջ երկրի տարածքով առգրավել են որսի 298 արգելված միջոց՝ թռչուններին գրավող ձայնային սարքեր (ձայնային մանոկներ)։

Վրաստանում չվող թռչունների որսի շրջանը բացվել է օգոստոսի 22-ին։