Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի հունվար-օգոստոսին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ապրանքների գծով կազմել է 17,915.6 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 8.3%-ով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։

Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունից արտահանումը կազմել է 5,422.6 միլիոն ԱՄՆ դոլար (աճել է 22.1%-ով), իսկ ներմուծումը՝ 12,493.0 միլիոն ԱՄՆ դոլար (աճել է 3.3%-ով)։

2026 թվականի հունվար-օգոստոսին բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 7,070.5 միլիոն ԱՄՆ դոլար։