Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալի պաշտոնում նշանակվել է Դավիթ Արչվաձեն։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Իրակլի Կոբախիձեն։
Դավիթ Արչվաձեն իր լիազորությունների իրականացմանն է անցել 2026 թվականի սեպտեմբերի 17-ից։
Արչվաձեն մայիսի 7-ից մինչ օրս ղեկավարում էր Վրաստանի պետական անվտանգության ծառայության գլխավոր տեսչությունը։ Այդ պաշտոնում նրան նշանակել էր Գեկա Գելաձեն։
Դավիթ Արչվաձեն մասնագիտությամբ իրավաբան է․ մինչև 2025 թվականը նա ղեկավարում էր Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչությունը։
Պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար Թամազ Բորաշվիլին մինչ այժմ ուներ երկու տեղակալ՝ Մարիամ Տաբատաձեն և Գիորգի Բախուաշվիլին։
Գիորգի Բախուաշվիլին առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է սեպտեմբերի 16-ին, իսկ նախկին առաջին տեղակալ Լաշա Մաղրաձեն դարձել է Արդարադատության նախարարի տեղակալ։