Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Tether-ի պատվիրակությանը

Էկոնոմիկայի նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված աշխարհի խոշորագույն հարթակի՝ Tether-ի նախագահ և հիմնական բաժնետեր Ջանկառլո Դևազինիի և Tether-ի պատվիրակության անդամների հետ։ Տեղեկությունը տարածում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանում և տարածաշրջանում ֆինտեխ (ֆինանսական տեխնոլոգիաներ) ոլորտի զարգացումը, ներդրումային միջավայրը, ինչպես նաև Վրաստանում Tether-ի կողմից իրականացված, ընթացիկ և ապագա ներդրումային ծրագրերը։

«Ընդգծվել են այն կարևոր ջանքերը, որոնք Վրաստանի կառավարությունն ուղղում է երկրում տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգի զարգացմանը։

Ուշադրություն է դարձվել ֆինանսական ոլորտի արդիականացմանն ու ֆինտեխ նորարարությունների զարգացմանը, ինչը նպաստելու է Վրաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոնի ձևավորմանը։ Հանդիպմանը ներկա է եղել խորհրդարանի պատգամավոր Վախթանգ Թուրնավան», — ասված է տարածված հայտարարության մեջ։