«Ես քվեարկել եմ Վրաստանի ճիշտ ապագայի համար». Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ քաղաքացիական պարտքը կատարելուց հետո:
«Լավ ընտրություն եմ կատարել: Մեր երկիրը պետք է ճիշտ ուղղությամբ զարգանա: Ես կարծում եմ, որ ընտրությունների երկրորդ փուլ չպիտի լիներ: Բազմաթիվ ընտրաթերթիկներ են կեղծվել: Եթե տեղեկատվություն ունեք, կարող եք ճշտել՝ ովքեր են հեղինակները…»,-ասել է Իվանիշվիլին՝ նաև շեշտելով, որ իր հիմնադրած «Վրացական երազանք»-ի մեծամասնական թեկնածուների մեծ մասը կարողացել է հաղթանակ տանել առաջին փուլում։