ԱՄՆ-ը COVID-19-ի դեմ պատվաստանյութը կիսելու է նաև Վրաստանի հետ

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության տեղեկատվությամբ` նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը COVID-19-ի դեմ պատվաստանյութը կիսելու է նաև Վրաստանի հետ: Ըստ հայտարարության` սա ևս մեկ անգամ ցույց է տալիս երկու երկրների միջև ամուր ռազմավարական գործընկերությունը:

Վրաստանին հատկացված պատվաստանյութի քանակը հայտնի կդառնա, երբ կորոշվեն նյութատեխնիկական, կարգավորիչ և նմանատիպ այլ հարցեր:

Ինչպես հայտնի է Ամերիկայի Միացյալ Նահանգները մինչև հունիսի վերջը աշխարհի մասշտաբով տարբեր երկրների 80 միլիոն դեղաբաժին պատվաստանյութ կհատկացնի:

Հունիսի 4-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան 160 հազար մարդ, որոնցից ավելի քան 40 հազարն ընդունել են երկու դեղաչափ: