Բնակչության ամսական միջին ծախսերն աճել են

2022 թվականին Վրաստանի բնակչության միջին ամսական ծախսերը կազմել են 1 մլն 551,9 հազար լարի, ինչը 20,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, փոխանցում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):

Geostat-ի տվյալներով, մեկ տնային տնտեսության միջին ամսական ծախսերն աճել են 22 տոկոսով և կազմել 1413,6 լարի, իսկ մեկ անձի հաշվով՝ 21,7 տոկոսով և կազմել 420,7 լարի։

Նույն տվյալների համաձայն, 2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, տնային տնտեսությունների սպառողական կանխիկ ծախսերի տեսակարար կշիռն ընդհանուր ծախսերում աճել է 1,4 տոկոսային կետով և կազմել 71,5 տոկոս։

Ինչպես նշել է Geostat-ը՝ Վրաստանի բնակչության ընդհանուր ծախսերը քաղաքատիպ բնակավայրերում աճել են 19,2 տոկոսով և կազմել 951,5 մլն լարի, իսկ գյուղական բնակավայրերում աճել են 22,2 տոկոսով և կազմել 600,4 մլն լարի։

Ըստ 2022 թվականի տվյալների՝ սպառողական դրամական ծախսերի կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը շարունակում է մնալ սննդի, խմիչքի ու ծխախոտի ծախսերը և կազմում է 41,8 տոկոս, ինչը 1,9 տոկոսային կետով պակաս է նախորդ տարվա համանման ցուցանիշից։

Բնակչության ամսական միջին եկամուտը կազմել է գրեթե 1,6 մլն լարի