Բժիշկ Վաժա Գափրինդաշվիլին դատապարտվեց 1 տարի 9 ամսվա ազատազրկման

Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի դատարանը բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիին դատապարտել է 1 տարի 9 ամսվա ազատազրկման: Այս մասին հայտարարել է Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ասաթիանին:

«Ցխինվալիի ռեժիմը պատժեց Վաժա Գափրինդաշվիլիին իր սկզբունքային և հայրենասիրական դիրքի համար՝ մեկ տարի 9 ամսով: Բժշկի ազատ արձակման համար պայքարը շարունակվում է», — գրում է Ասաթիանին:

Հիշեցնենք, որ բժիշկ, Վրաստանի օրթոպեդ-վնասվածքաբանների ընկերակցության նախագահ Վաժա Գափրինդաշվիլին այս տարվա նոյեմբերի 9-ին ձերբակալվել էր Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի տարածքում՝ ռուս սահմանապահների կողմից և մեղադրվում էր «սահմանը ապօրինի հատելու մեջ»։ Ըստ մամուլի հրապարակումների, նա մեկնել էր հիվանդին օգնելու համար։