Դարչիաշվիլին պատասխանել է Արեստովիչի «ջերմ ողջույններին»

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ վրաց ժողովուրդն անկասկած հաջորդ ընտրություններում կգնահատի Վրաստանի իշխանությունների «տարօրինակ գործունեությունը»։  

«Վրաստանը ինքնիշխան պետություն է, և վրաց ժողովուրդն է որոշում, թե պետությունն ինչպես վարի իր քաղաքականությունը։ Ուկրաինան չի միջամտում ձեր ինքնիշխան քաղաքականությանը։ Բայց ձեզ, ձեր հայտարարությունները, ձեր քաղաքականությունը վրաց ժողովուրդը կգնահատի ընտրությունների ժամանակ։ Սա իմ սրտանց ողջույնն է ձեզ»,- ֆեյսբուքում գրել է Արեստովիչը։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին պատասխանել է Արսետովիչի՝ Վրաստանի իշխանություններին «ջերմ ողջույններ» փոխանցելու և, որ «ժողովուրդը կգնահատի կառավարության քաղաքականությունն ընտրությունների ժամանակ» հայտարարություններին։

Դարչիաշվիլիի խոսքով՝ Վրաստանը շարունակում է հնարավորինս աջակցել Ուկրաինային։ Իսկ, ինչ վերաբերում է Արեստովիչի խոսքերին, ապա, ըստ արտգործնախարարի, նման հայտարարությունները վնասում են երկկողմ հարաբերություններին.

«Ավանդաբար, ինչպես նախկինում, Վրաստանի կառավարությունը, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հնարավորությունների սահմաններում անում են ամեն ինչ՝ այս դժվարին ժամանակահատվածում բարեկամ Ուկրաինային առավելագույն օգնություն ցուցաբերելու համար։ Այդ ընթացքն այդպես էլ շարունակվելու է։ Մեր նպատակն է պահպանել և զարգացնել մեր հարաբերությունները: Ցավալի է, որ նման թյուրիմացություն է տարածվում, ինչը միայն վնաս են հասցնում երկրների հարաբերություններին»,- ասել է Դարչիաշվիլին։

Նշենք, որ ավելի վաղ վրացի պաշտոնյաները քննադատել էին Արեստովիչի այն հայտարարությունը, որ «Թբիլիսին Աբխազիան և Հարավային Օսիան հետ գրավելու պատմական հնարավորություն ունի»։

Կարդացեք նաև՝

Վրաստանն ու Մոլդովան պատրաստ չեն պատերազմի. Արեստովիչ