Գոգա Մեմանիշվիլին նշանակվել է Վրաստանի պարեկային ոստիկանության դեպարտամենտի տնօրենի տեղակալ։ Տեղեկությունը տարածել է «Ամեն ինչ ոստիկանության մասին» ֆեյսբուքյան էջը։
Նշված էջի փոխանցմամբ՝ ոստիկանության գնդապետ, դեպարտամենտի տնօրենի նախկին տեղակալ Շալվա Բարելաձեն սեփական որոշմամբ հրաժարական է տվել։
Մինչ այս նշանակումը Մեմանիշվիլին զբաղեցնում էր նույն դեպարտամենտի Թբիլիսիի գլխավոր վարչության պետի պաշտոնը։ Այսօրվանից այդ պաշտոնը կզբաղեցնի Դավիթ Մամագեիշվիլին։