Դպրոցները կբացվեն սեպտեմբերի 15-ից, մանկապարտեզները՝ հոկտեմբերից. վարչապետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով՝ երկրում դպրոցները կբացվեն սեպտեմբերի 15-ից, իսկ մանկապարտեզները՝ հոկտեմբերի 1-ից:

Միևնույն ժամանակ, ինչպես սոցցանցում գրում է վարչապետը, սեպտեմբերի 15-ից իրենց աշխատանքը կվերսկսեն նաև կինոթատրոնները:

Բացի այդ, ըստ կառավարության ղեկավարի, սեպտեմբերի 2-ին նախատեսվում է վերաբացել Մեստիան և Լենջերին:

«Մենք  հետևողական մոտեցում կպահպանենք կորոնավիրուսի դեմ պայքարում և այն փուլ առ փուլ կբացենք. մանկապարտեզներն ու թատրոնները կբացվեն հոկտեմբերի 1-ից, դպրոցներն ու կինոթատրոնները սեպտեմբերի 15-ից, Մեստիան և Լենջերը կարանտինի ռեժիմից կհանվեն սեպտեմբերի 2-ից», — գրել է Գախարիան: