Կվարացխելիան՝ «Ա Սերիայի» օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան «Ա Սերիայի» օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստն է։ «Ա սերիան» օգոստոսի լավագույն խաղացողին բացահայտել է առցանց հարցման միջոցով:

Ընդհանուր առմամբ ինտերնետից օգտվողները պետք է ընտրություն կատարեին 5 խաղացողների միջև։ Այդ թվում՝

  • Պաուլո Դիբալա՝ արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, խաղում է իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում և Արգենտինայի ազգային հավաքականում,
  • Տեուն Կուպմայներս՝ հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, խաղում է իտալական «Ատալանտա» ակումբում և Նիդեռլանդների ազգային հավաքականում,
  • Խվիչա Կվարացխելիա՝ վրացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հանդես է գալիս իտալական «Նապոլի» ակումբում և Վրաստանի ազգային հավաքականում,
  • Լաուտարո Մարտինես՝ արգենտինացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, խաղում է իտալական «Ինտեր Միլան» ակումբում և Արգենտինայի ազգային հավաքականում,
  • Դուշան Վլահովիչ՝ սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով հանդես է գալիս իտալական «Յուվենտուս» ակումբում և Սերբիայի ազգային հավաքականում։