Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպանին

Լուսանկարը՝ Վրաստանի խորհրդարանի

Վրաստանի խորհրդարանի նորընտիր նախագահ Շալվա Պապուաշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի հետ։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններին, միջխորհրդարանական և առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։

«Շալվա Պապուաշվիլին և Ֆաթմա Յերեն Յազգանը քննարկել են երկու երկրների օրակարգային հարցերը, անդրադարձել վրաց-թուրքական տնտեսական համագործակցության խորացմանը և Վրաստանում գործարար միջավայրի զարգացմանը վերաբերող հարցերին։ Կողմերը քննարկել են նաև իրավիճակը տարածաշրջանում և անվտանգության մարտահրավերներն Արևելյան Եվրոպայում», — ասված է օրենսդիրի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ցուցաբերած ամուր աջակցության համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար։

Հիշեցնենք՝ հունվարի 20-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվին ևս հանդիպել էր Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանի հետ։