Ռուսաստանը մտադիր է լուծել Վրաստանի հետ ավիաչվերթների հարցը

Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությամբ, Մոսկվան հույս ունի, որ մոտ ապագայում կկարողանա լուծել Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների վերականգման հարցը: Այս մասին գրում է ТАСС պարբերականը:

«Ցավոք, օդային հաղորդակցությունը դեռևս սառեցված է: Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք լուծել այս խնդիրը»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը կրկին ավիաչվերթների դադարեցման պատճառ նշել է Վրաստանում սկիզբ առած հակառուսական տրամադրությունները: Նրա խոսքով որոշումը կայացվել է Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունից ելնելով:

«Չնայած, որ ավելի ուշ վրացական կողմը համոզեց մեզ, որ կարող են ապահովել ռուսների անվտանգությունը, այնուամենայնիվ ավիահաղորդակցությունը դեռևս մնում է սառեցված վիճակում»,- նշել է Լավրովը: